BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Բորուսիան» պարտվեց

«Բորուսիան» պարտվեց
19.09.2013 | 11:11

Եվրոպայի չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության խմբային փուլի առաջին հանդիպումը Դորտմունդի «Բորուսիան» անցկացրեց Նեապոլում, տեղի «Նապոլիի» հետ: Դորտմունդցիները պարտվեցին 2:1 հաշվով: Խաղի ելքի վրա իր ազդեցությունը թողեց մրցավարի որոշումը, ինչի արդյունքում գերմանացիները խաղն ավարտել են տասը հոգով: Հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու փոխարինվել երկրորդ խաղակեսում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1039

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ